Artsakhpress.am-ը գրում է.

Գերմանիան, ճանաչելով Օսմանյան Կայսրության իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման փաստը, ընտրեց քաղաքակիրթ երկրների ճանապարհը:

 «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ` խմբագրություն ուղարկված իր հայտարարության մեջ ասել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը:

ՌԴ օրենսդիր մարմնի վերին պալատի անդամը նաև շեշտել է այն իրողությունը, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանը ընդունել է համապատասխան բանաձևը, թեպետ Անկարայի ուժեղ ճնշման և սպասռնալիքների

Ֆրանց Կլինցևիչի խոսքով՝ այս հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը «պատիվ չի բերում իրեն»:

«Դրա փոխարեն ես խորհուրդ կտայի (Թուրքիայի ղեկավարությանը) ճանաչել Ցեղասպանության փաստը, ինչն, անկասկած, դրական արձագանք կստանար միջազգային հանրության կողմից»,- նշել է Ֆրանց Կլինցևիչը:

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) այսօր 1 դեմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյուքներով և ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել