Barometer.am-ը գրում է.
Գերմանիայի Բունդեսթագում այսօր տեղի ունեցած պատմական քվեարկությունը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, լույս է սփռում Թուրքիայի ժխտողականության հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակվող հանցակցության վրա: Այդ մասին նշված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարությունում:
"Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, որում ազնվորեն ընդունվում է մինչ այս պահն անպատիժ մնացած հանցագործությանը Գերմանիայի մասնակցությունը, հետագայում նպաստելու է Թուրքիայի մեկուսացմանն այն պարագայում, երբ այն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Բարաք Օբամայի վարչակարգի՝ Անկարայի ժխտողական քաղաքականությանը նպաստելուն",- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
"ԱՄՆ նախագահ Օբաման դեռ ժամանակ ունի հետևելու Գերմանիայի օրինակին և մերժելու Թուրքիայի հրահանգները՝ ազնվորեն խոսելով Հայոց ցեղասպանության մասին",- ասել է նա։



