Tert.am-ը գրում է.
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանըներկա են Գերմանիայում Հայաստանի և Թուրքիայի դեսպանություններից ներկայացուցիչներ։
Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը քննարկման սկզբում ողջունել է նրանց։
«Խորհրդարանը պատմական հանձնաժողով չէ և ոչ էլ դատարան։ 101 տարի առաջ հայերի և քրիստոնյա մյուս փոքրամասնությունների հետ կատարվածում մեղավոր է նաև Գերմանիան»,- ասել է նա։
Գերմանիայի ընդդիմադիր «Ձախերի» կուսակցության առաջնորդ Գրեգոր Գիզին նշել է, որ 100 տարի առաջ Թուրքիայի կատարածը պետք է իր ճիշտ անունով կոչել։
«Այն, ինչ նրանք արել են հայերի, ասորիների, Պոնտոսի հույների հետ, երբ 1.5 մլն մարդ է զոհվել,այլ կերպ կոչել չենք կարող, քան ցեղասպանություն»,-ասել է նա։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/02/lammert/2038442
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



