Այսօր կմեկնարկի 2013-ի առաջին էլ կլասիկոն: Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» կհանդիպեն «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում: Հանդիպումը կլինի այս մրցաշրջանի 6 էլ կլասիկոներից մեկը: Վերջին անգամ ակումբները միմյանց են հանդիպել 2012-ի հոկտեմբերին, և խաղն ավարտվել է խաղաղ պայմաններում՝ 2:2:
«Ռեալ»–ը մեկ հաղթանակ ավելին ունի, քան «Բարսելոնա»–ն՝ 88-ը 87-ի դիմաց։ 47 անգամ թիմերը բաժանվել են խաղաղությամբ։
Ներկա պահին Ժոզե Մուորինյուն «Բարսելոնայի» հետ պայքարում ունի 3 հաղթանակ, 5 ոչ ոքի և 6 պարտություն:
Հեղինակավոր William Hill բուքմեյքերական կենտրոնը հավատում է կատալոնացիների հաղթանակին՝ 2.25 գործակից, մադրիդցիների հաղթանակի համար սահմանված է 3.10 գործակիցը, իսկ ոչ ոքին գնահատվում է 3.40 գործակցով:
Ստորև ներկայացնում ենք էլ կլասիկոները լուսանկարների տեսքով.
Նյութի աղբյուրն` այստեղ