Ո՞ր վիտամիններն են օգտակար աչքերին, ինչի՞ մեջ են պարունակվումBarometer.am-ը գրում է.

Տեսողությանն ու աչքերին օգտակար բոլոր մթերքները.

Վիտամին A՝ տեսողությանն օգտակար գլխավոր վիտամիններից, պարունակվում է գազարի, մաղադանոսի, չիչխանի, հազարի, լոլիկի, լյարդի, սոխի մեջ:

Վիտամին B2՝ պարունակվում է ձվի, պանրի, քաղցր բիբարի, մաղադանոսի, ծաղկակաղամբի, հատիկավորների, հնկացորենի, կանաչ սոխի մեջ:

Վիտամին C՝ պարունակվում է կաղամբի, բիբարի, նարնջի և մյուս ցիտրուսների, լոլիկի, հատապտուղների, սպանախի, խնձորի, մաղադանոսի, մասուրի մեջ:

Վիտամին D՝ պարունակվում է սնկի, ձկան մեջ, սինթեզվում է արևի ազդեցությամբ: Վիտամին D-ի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

B խմբի բոլոր վիտամիններ՝ պարունակվում են ձավարեղենում, խմորիչներում, լյարդում, կոպիտ աղացած ալյուրից թխված հացում, ձկնեղենում, կաթնամթերքում, պանրում, ձվի դեղնուցում։

Առողջ եղե՛ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել