agn rusAraratnews.am-ը գրում է.

Սիրիայի քրիստոնյա բնակչության թիվը 2011թ. հակամարտության սկզբից ի վեր կրճատվել է 1 մլն-ով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովը «Կրոնի դերը ժամանակակից աշխարհում» կոնֆերանսի ժամանակ: Ելույթի տեքստը հրապարակված է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Չափազանց բարդ է մնում քրիստոնյաների դրությունն Իրաքում և Սիրիայում,- ասել է Դոլգովը:- Սիրիայի քրիստոնյա բնակչության թիվն այդ երկրում զինված հակամարտության սկզբից ի վեր 2,2 մլն-ից կրճատվել է մինչև 1,2 մլն»:

Նրա խոսքով՝ Իրաքի քրիստոնյա բնակչությունը 2003 թվականից կրճատվել է 10 անգամ: «Իրաքի քրիստոնյա բնակչությունը 2003թ. ամերիկյան ներխուժումից անցած տարիներին և ԴԱԻՇ-ի հայտնվելուց հետո կրճատվել է 10 անգամ՝ 1,5 մլն-ից մինչև 150․000:

Դոլգովը նշել է, որ Եմենում ոչ մեծաթիվ քրիստոնյա համայնքի դրությունը «զգալիորեն վատացել է ահաբեկչական խմբավորումների՝ Արաբական թերակղզում «Ալ-Քաիդայի» և երկրի հարավային շրջաններում ԴԱԻՇ-ի գործունեության ակտիվացման հետ կապված»:

Նրա խոսքով՝ Լիբիայում ԴԱԻՇ-ի գործունեության ակտիվացման հետևանքով քրիստոնյաների դրությունը «ծանր է մնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել