Panorama.am-ը գրում է.

Գերմանիայում թուրքական համայնքի կողմից սպառնալիքներով լի հազարավոր  նամակներ են ուղարկվել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ կապված։

Գերմանիայում գործող 500-ից ավել թուրքական կազմակերպություններ ևս սպառնալից նամակներ են ուղարկել ինչպես պատգամավորներին, այնպես էլ թեման լուսաբանող լրագրողներին, հայտնում է գերմանական Spiegel Online-ը։

Թուրքիայի քաղաքացիները ևս սպառնում են սոցիալական լրատվամիջոցներով։

Որոշ նամակներ անգամ անցել են սահմանագիծը և սպառնացել քաղաքական գործիչների և լրագրողների կյանքին։

Գերմանիայի խորհրդարանի Կանաչների կուսակցության ղեկավար, թուրքական ծագում ունեցող Ջեմ Օզդեմիրն այն պատգամավորներից է, ով ստացել է սպառնալից նամակներ էլ-փոստով, թվիթերով և ֆեյսբուքով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել