Հնդկաստանում արագընթաց երկաթուղու շինարարության նախագծի գինը աճել է 1 մլրդ դոլարով՝ կապված սուրբ կովերի հետ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Գործին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ նախագծի թանկացումը կապված է այն բանի հետ, որ գիծը ամբողջ ընթացքով որոշվել է բարձրացնել երկաթուղիների երկայնքով զբոսնող կենդանիների պատճառով:

Արագընթաց երկաթուղային ճանապարհի 508-կիլոմետրանոց հատվածը ֆինանսական կենտրոն Մումբայը կկապի տնտեսական կենտրոն Ահմադաբադին:

Նշվում է, որ գնացքները նոր հատվածում կկարողանան զարգացնել մինչև 350 կմ/ժ արագություն:

Նախագծի ընդհանուր արժեքը սկզբում կազմել է մոտ 14,6 մլրդ դոլար, սակայն աղբյուրի խոսքով՝ մայրուղու բարձրացումը ծախսը կավելացնի մինչև 16 մլրդ դոլար:

Շինարարությունը ծրագրված է 2018թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել