Tert.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր մեկնաբանել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի՝ վաղը կայանալիք քվեարկությունը, հաղորդում է TRT Haber-ը։
«Այդ քվեարկությունը շատ անհեթեթ քվեարկություն է»,- հայտարարել է նա՝ պնդելով որ «1915 թվականին Առաջին աշխարհամարտի պայմաններում տեղի ունեցածը շարքային իրադարձություն է, որը կարող էր պատահել բոլոր ազգերի հետ, բոլոր երկրներում»։
Թուրքիայի վարչապետը պնդել է, թե իրենք թաքցնելու բան չունեն, և թող ամեն ինչ ուսումնասիրվի։
«Դա պատմաբանները պիտի անեն, դա քաղաքական գործիք դարձնելը, ներքաղաքական հաշիվների համար օգտագործելը սխալ կլինի։ Այդ պատճառով էլ Գերմանիայի հետ մեր հարաբերություններն, անկասկած, կվնասվեն։ Մենք դա չենք ցանկանում»,-ասել է Յըլդըրըմը։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/01/yildirim/2037335
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



