Araratnews.am-ը գրում է.
Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկեց «Fajr Cup» ծանրամարտի միջազգային մրցաշարը:
Այս մրցաշարին մասնակցում էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամները` Աղասի Աղասյանը և Առաքել Միրզոյանը: Աղասյանը պոկում վարժությունում վարձրացրեց 156 կգ, իսկ հրման ժամանակ գլխավերևում պահեց 196 կգ: Երկամարտի 352 կգ արդյունքով Աղասյանը զբաղեցրեց 6-րդ տեղը:
Առաքել Միրզոյանը հանդես եկավ A ենթախմբում: Ծանրորդը պոկեց 154 կգ և հրեց 188 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով 9-րդ տեղում է:
85 կգ քաշային կարգում «Fajr Cup» մրցաշարի հաղթող դարձավ Իրանի ներկայացուցիչ Ռոստամ Կիանուշը, ով երկամարտում գրանցեց 395 կգ:
ՀԱՕԿ լրատվության բաժին
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/tcanramarti-mijazgayin-mrcasharum-hay-tcanrordnereh-lavaguyn-tasnyakum-en/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել