Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2016թ. առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 մլն 252 հազար 506 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 8,6 տոկոսով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն, Հայաստան այցելող զբոսաշրջիկների ցուցանիշով առաջինը Ռուսաստանն է՝ զբոսաշրջիկների ամբողջ քանակի 26,9 տոկոսը: Այս տարվա առաջին եռամյակում Ռուսաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 5,6 տոկոսով: Երկրորդը Իրանի Իսլամական Հանրապետությունն է՝ ամբողջի 23,2 տոկոսով, իսկ այս տարվա առաջին եռամյակում նրանց այցելությունների թիվը Հայաստան ավելացել է 35,3 տոկոսով: Երրորդը ԱՄՆ-ն է՝ ամբողջ զբոսաշրջային հոսքի 10,6 տոկոս, որտեղից, սակայն, այս տարի Հայաստան այցելողների թիվը նվազել է՝ 6,8 տոկոսով: