«ՀՀ գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, թե մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների ավելի քան 4 տոկոսանոց նվազումը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիները նախընտրում են քիչ սպառել և շատ խնայել։
«ՉԻ» - Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե քաղաքացիների փողը քչացել Է, դրա համար էլ քիչ են ծախսում։ Պարզվում է փողը չի քչացել, պարզապես մարդիկ գերադասում են խնայել։ Այսինքն՝ ավելի ժլատ են դարձել։ Բոլորը միասին որոշել են դիետա պահել ու քիչ սնվել, դրա համար էլ սննդամթերքի սպառման ծավալները նվազել են։ Եվ ընդհանրապես՝ վիճակագրական ծառայության ներկայացրած բոլոր ցացանիշները փայլուն են, պարզապես մարդիկ են մեղավոր։ Գործազրկության ցուցանիշներն աճել են, որովհետև մարդիկ ծուլացել են, ուղղակի ներդրումների ծավալները նվազել են, որովհետև մարդիկ ավելի վախկոտ են դարձել (փող ունեն, բայց վախենում են ներդրումներ անել) և այլն։ Իսկ արտագաղթն աճում է, որովհետև կտրուկ մեծացել է մարդկանց հետաքրքրասիրությունը. տեսնես ուրիշ երկրներո՞ւմ ինչ կա-չկա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։