Tert.am–ը գրում է.
Business Insider-ը ֆոտոշարքով ներկայացրել է Կուպերտինոյում Apple-ի նոր Campus 2 մասնաշենքը, ուր ամերիկյան ընկերությունը մտադիր է տեղափոխվել հաջորդ տարվա սկզբին:
5 մլրդ դոլարանոց շինությունը դեռ կառուցման փուլում է: Երեքշաբթի հրապարակվել է DJI Phantom 3 անօդաչու սարքով նկարահանած տեսանյութը, որը պատկերում է Campus 2-ի շինարարության ընթացքն ու տեսքը:
Կառույցի մեծ մասն արդեն կանգնեցվել է, որոշ հատվածներում վերջնական աշխատանքներ են ընթանում, օրինակ` ստորգետնյա դահլիճի տանիքն արդեն պատրաստ է: Այն կառուցվել է 80 տոննա ածխածնային մանրաթելից, իսկ աշխատողները պատրաստվում են տանիքին տեղադրել հսկա արևային վահանակները:
Մասնաշենքի ավտոկայանատեղին նախատեղված է 11 000 մեքենայի համար:








Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/31/apple-campus2/2036863
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել