Barometer.am-ը գրում է.
"Մեր գնահատմամբ՝ ավելի քան 88 մլն հասուն մարդիկ կամ 15-64 տարեկան անձանց ավելի քան մեկ քառորդը ԵՄ-ում կյանքում երբևէ արգելված թմրանյութ է փորձել:",- ասվում է Թմրանյութերի և թմրամոլության հարցերով եվրոպական մոնիթորինգային կենտրոնի հերթական ամենամյա զեկույցում:
Ամենատարածված թմրանյութը Եվրոպայում մարիխուանան է, այն փորձել է ավելի քան 82 մլն մարդ:
Ֆրանսիայում մարիխուանա կյանքում գոնե մեկ անգամ փորձել է հասուն բնակչության 40%-ը, 30%-ը՝ Դանիայում և Իտալիայում, 10%-ից պակաս մասը՝ Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Մալթայում:
Ամենից հաճախ արգելված նյութեր գործածում են տղամարդիկ (62%):
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20160531/18190/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



