ԳԱԼԱ հեռուստաընկերության համակարգող կենտրոնի անդամների նախաձեռնությամբ օրերս ստեղծված «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը քաղաքական «նոու հաու» է, որն անցողիկ տոկոս կարող է ապահովել Ազգային ժողովում:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` նշելով նաև, որ Գյումրիում ծայրաստիճան ընդդիմադիր էլեկտորատի առկայությունը գաղափարը շատ լավն է դարձնում:
«Այս իսկ պատճառով, Գյումրիից կարելի է շատ լուրջ տոկոսներ ստանալ` Գյումրիի խնդիրներին համահունչ նախաձեռնություններով հանդես գալով` բավականին «ռասկրուտկա» եղած ու ընդդիմադիր հեռուստաընկերության «հիմքերից» : Հեռուստաընկերություն, որն ունի բարձր ռեյտինգ ու լսարան: Այսինքն` ակնհայտ է, որ նոր քաղաքական ուժ նախաձեռնողները հույս ունեն, որ իրենց վրա կարող են քաշել Գյումրու կամ Շիրակի ընդդիմադիր էլեկտորատը»,- մանրամասնեց տեխնոլոգը:
Ըստ նրա`հաշվարկն այն է, որ Շիրակի մարզից պատկառելի տոկոս վերցնելով` կկարողանան ապահովել իրենց մուտքն ԱԺ: Այսինքն, Շիրակի մարզում վճռական ձայն ունենալով, կկարողանան ներազդել ողջ ընտրական պրոցեսի վրա: Հատկապես, ըստ Վիգեն Հակոբյանի, եթե կիրառվեն մարզին վերաբերող կարգախոսներ, գյումրվա թեմաներ՝ աշխատելով «տեղական հայրենասիրության վրա»:
Հիշեցնենք, որ բոլոր ժամանակներում Գյումրին հայտնի է համապետական ընտրություններին իր ընդդիմադիր քվեարկությամբ. 2015-ի թվականի սահմանադրական հանրաքվեին քաղաքը «Ոչ» ասաց սահմանադրական փոփոխությունների նախագծին, 2012-ի խորհրդարանական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունը Գյումրիում պարտվեց «Բարգավաճ Հայաստան»-ին, իսկ 2013-ի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շուրջ 42 հազար 500 ձայներով Գյումրիում հաղթեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Ինչպես Tert.am զրույցում ներկայացրեց կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը, իշխանությունները որևէ քայլ չեն անում ՀՀ երկրորդ քաղաքում հակա տրամադրությունները փոխելու առումով, թեպետ Գյումրին շատ պատգամավորներ ունի Ազգային Ժողովում, որոնք, ըստ նրա, նույնիսկ չեն էլ ցանկացել բարձրաձայնել հարցերը, որոնք իրենք` ԳԱԼԱ-ի լրագրողներն, ուղարկել էին այդ լրագրողներին` առաջարկելով լուծել: Դրանցից մեկը Գյումրիին տրամադրված 23 միլիոն եվրոյի վարկն էր, ինչի ճակատագիրն անհյատ մնաց, երբ դեկտեմբերի հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը խոսեց 23 մլն եվրո գումար Գյումրու բարեկարգմանն ուղղելու մասին:
Ինչպես Tert.am զրույցում ներկայացրեց կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը, իշխանությունները որևէ քայլ չեն անում ՀՀ երկրորդ քաղաքում հակա տրամադրությունները փոխելու առումով, թեպետ Գյումրին շատ պատգամավորներ ունի Ազգային Ժողովում, որոնք, ըստ նրա, նույնիսկ չեն էլ ցանկացել բարձրաձայնել հարցերը, որոնք իրենք` ԳԱԼԱ-ի լրագրողներն, ուղարկել էին այդ լրագրողներին` առաջարկելով լուծել: Դրանցից մեկը Գյումրիին տրամադրված 23 միլիոն եվրոյի վարկն էր, ինչի ճակատագիրն անհյատ մնաց, երբ դեկտեմբերի հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը խոսեց 23 մլն եվրո գումար Գյումրու բարեկարգմանն ուղղելու մասին:
«Կուսակցություն ստեղծելու միտքը ծագեց ոչ միայն այն առումով, որ Գյումրին անտեր է, Գյումրին անտեսված է, Գյումրիի շահերը լավագույնս չեն ներկայացվում, և միևնույն ժամանակ` ՏԻՄ ընտրություններին ենք մասնակցելու, այլ որովհետև տեղական իշխանությունները հստակ գիտեն, որ տանուլ են տալու և որդեգրելու են այնպիսի քաղաքականություն, որ փորձելու են մասնատել, բաժան-բաժան անել նաև ընդդիմադիր զանգվածի քվեները»,- ասաց Արմենուհին։
Նրա հստակեցմամբ ` կուսակցության հիմնական գաղափարներից մեկը Գյումրիի վերածննդին նպաստելն է, բայցև` չեն սահմանափակվելու Գյումրիով, որովհետև ի սկզբանե իրենց նպատակը նաև համախմբող դեր ունենալն է եղել:
Դրա համար էլ նշում են, որ կուսակցությունը բաց է, այսինքն` դրա անդամ կարող են դառնալ ոչ միայն գյումրեցիները, այլև հանրապետության մարզերի բոլոր այն բնակիչները, որոնք իրենց համարում են գաղափարակից:
«Այս թվում նաև՝ մեր գործընկեր լրագրողները։ Լրատվական կազմակերպություններին ուրախ կլինենք մեր շարքերում տեսնել, որովհետև համարում ենք, որ լրագրողական կորիզը շատ դրական նշանակություն կունենա՝ որպես քաղաքական գործընթացներին մոտ մարդկանց, միաժամանակ նաև` հասարակությանը մոտ կանգնած մարդկանց համար»,-հրավիրեց Արմենուհին:
Նշենք, որ կուսակցության համագումարը տեղի է ունենալու հուլիսի մեկին, իսկ մինչ այս սույն քաղաքական ուժի շարքերը համալրվում են գաղափարակիցներով:
Գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այն կարծիքին չէ, որ Գյումրին ընդդիմադիր է քվեարկում, ինչի մասին Tert.am -ի հետ զրույցում ասաց հետևյալը. «Կա բնակչություն, որը դժգոհություն ունի իշխանությունից դեռևս լուծում չստացած խնդիրների վերաբերյալ, դրա համար, օրինակ, այն փորձեցին արտահայտել հանրաքվեի կամ որևիցե ընտրության ընթացքում»:
Ինչ վերաբերում է մեղադրանքին, որ ԳԱԼԱ-ն ներկայացրեց խնդիրները շիրակցի կամ Շիրակից ընտրված պատգամավորներին, սակայն իրենք որևէ բան չեն արել, ապա հանրապետական պատգամավորն ասաց. «Չեմ ուզում որևէ մեկին թերագնահատել, բայց այնպես չէ, որ Գյումրու պրոբլեմները ես կամ մենք` պատգամավորներս, չգիտենք: Բայց, ի տարբերություն իրենց, մենք ոչ թե անընդհատ խոսում ենք հեռուստատեսությամբ, այլ փնտրում ենք լուծումներ:Եվ ընդդիմության ֆունկցիան է հարցը բարձրաձայնելը, բայց իշխանության ներկայացուցչի խնդիրն է այն լուծելը»: 23 միլիոն վարկի հարցով Սուքիաս Ավետիսյանը ԳԱԼԱ-ի լրագրողներին ասել է, որ կառավարությունը զբաղվում է ու պարբերաբար հաշվետու կլինի: Այնպես որ, Սուքիաս Ավետիսյանը կարծում է ,որ ապագան ցույց կտա, թե որ քաղաքական ուժն ինչ ձայներ կստանա քաղաքում:
Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում կրկնեց կուսակցի կարծիքը: Բացի այդ` Գյումրու ընտրական տրամադրությունների մասին Սահակ Մինասյանը մի ուշագրավ լրացում արեց. «Իրենց կուսակցության բացման շնորհանդեսի ժամանակ հստակ չի արտահայտվել, որ իրենք ընդդիմադիր դաշտում են աշխատելու, հակառակը, հայտարարեցին, որ աշխատելու են կենտրոնամետ` փորձելով ավելի լսելի դարձնել քաղաքի խնդիրները: Ես այդպես եմ հակված մտածելու»:
Արդյո՞ք Սահակ Մինասյանը, որպես ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, ի դեմս նախկին կամ ներկա ԳԱԼԱ-ի աշխատակիցների տեսնում է լուրջ մրցակիցների, որին, ի պատասխան, նա ասաց. «Փառք ու պատիվ այն թիմին, ուժին, որն իրատեսական ծրագրային լուրջ հավակնություններ ունի նման գործառույթին մասնակցելու: Բոլորին ուզում եմ արժևորել, եթե իրենք հոգացավ ու իրատեսական մոտեցումներով են գնալու այդ կարևոր խնդրին»:
Սակայն, իհարկե, նշվեց, որ ՀՀԿ-ն ունի և՛ այլ ռեսուրս, և՛ ներուժ` արժանապատիվ կերպով ցանկացած ընտրապայքարին մասնակցելու:
Tert.am -ը զուտ «գյումրվա կուսակցություն» ստեղծելու առիթով խոսեց նաև հայտնի գյումրեցի և քաղաքական գործիչ Վահան Թումասյանի հետ, ով ևս երկար տարիներ սպասել է «տեղական հողի վրա կուսակցության ստեղծմանը»:
Վահան Թումասյանը նշեց, որ Աստված տա, քաղաքում մարդիկ մնան, չարտագաղթեն, «ինչ ուզում են ստեղծեն, ուզում են` ֆաշիստական խմբավորում, միայն թե գործեն Գյումրիում»:
Ի հավելում նշենք, որ ԳԱԼԱ-ի լրագրողների կողմից կուսակցություն ստեղծելը դաշտում այս պահին գոնե ընկալվում է որպես զուտ մեդիա պրոյեկտ, որպես «ԶԼՄ-կուսակցություն», ինչպես,օրինակ, օգտատեր Արսեն Բաբայանն էր գրել՝ «լրագրողների երևի մեդիա դաշտի ամենակործանարար քայլը դաշտում գործող, հեղինակություն ունեցող որևէ մեդիայի կուսակցություն դառնալն է»:
Ինչպես Tert.am -ի հետ զրույցում այս առնչությամբ հակադարձեց կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը` նկատեց, որ կտրվելու են հեռուստատեսությունից` դառնալով քաղաքական ուժ : Այսինքն`գործելու են անջատ-անջատ: Արմենուհին նաև նշեց, որ հեռուստաընկերության միայն 6 ներկայացուցիչ է լինելու կուսակցությունում: Մնացածը շարունակելու են աշխատել հեռուստաընկերությունում` որպես Գյումրիի անկախ լրատվական ալիք:
Ի դեպ, այս պահին լրագրողը կուսակցության պոտենցիալ նախագահի անուն չի կարող տալ, նախ, որովհետև, ասաց, որ այդպիսին չի շրջանառվում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/31/gala/2036696
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



