Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նոր գումարման խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի տեղի ունեցած լիագումար նիստում Ալի Լարիջանիին հաստատել են երկրի օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի նախագահի պաշտոնում:
Լարիջանիի թեկնածությանն աջակցել են քվեարկությանը մասնակցած 276 օրենսդիրներից 237-ը: Անցած կիրակի Լարիջանին ընտրվել էր խորհրդարանի ժամանակավոր նախագահ՝ մինչև ղեկավար խորհրդի կողմից հաստատվելը:
Այսօր այն հաստատվել է: Առաջին փոխնախագահի պաշտոնը ստանձնել է Մասուդ Փեզեշկիանը, իսկ երկրորդ փոխնախագահ է դարձել Ալի Մոթահարին: Խորհրդարանի ղեկավար խորհրդի կազմում ընդգրկվել է ևս 12 մարդ, որոնցից 7-ը ներկայացնում են պահպանողական բլոկը, իսկ 5-ը՝ բարեփոխիչներին:
Ալի Լարիջանին Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի արդեն երրորդ անգամ: Նա առաջին անգամ ընտրվել է 2008 թվականին, իսկ 4 տարի անց վերընտրվել է այդ պաշտոնում:



