Ladynews.am-ը գրում է.
Independent ամսագիրը հոդված է հրապարակել, որի հիմնական թեման շվեդական Ինստիտուտի հետազոտությունն էր՝ բավական անսպասելի եզրակացություններով: Ինչպես պարզվել է, արևի ճառագայթների բացակայությունը մաշկի վրա մոտ երկու անգամ բարձրացնում է կանանց մահացության աստիճանը:
Էպիդեմիոլոգիական հետազոտությունը, որի ժամանակ գիտնականները հետևում էին 30,000 կանանց 20 տարվա ընթացքում ապացուցել է, որ այն կանայք, ովքեր մշտապես խուսափում էին արևի ճառագայթներից՝ ավելի շատ էին մահանում քաղցկեղային հիվանդություններից:
Արդյունքում հետազոտողները եկել են այն եզրակացության, որ լայն տարածված համոզմունքը, որ պետք է ամեն կերպ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ոտքից գլուխ քսել արևապաշտպան կրեմ՝ ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ բերում:
Պատճառն այն է, որ այդ ամենը բերում է նրան, որ ձեր օրգանիզմը զրկվում է վիտամին D3 ստանալու հնարավորությունից:
Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ում վիտամին D-ի պակասը հասել է համաճարակի աստիճանի, այն դեպքում, երբ հենց այս վիտամինի պակասն է բերում մաշկի քաղցկեղի առաջացմանը:
Բացի այդ, վիտամին D-ն պաշտպանում է մեր օրգանիզմը ցրված սկլերոզից, տուբերկուլյոզից, ներքին օրգանների բորբոքային և շատ այլ հիվանդություններից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ