Ռուսաստանը մտադիր չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ հանդես գալ, սակայն պատրաստ է քննարկել Անկարայի համապատասխան դիմումը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նրանք շատ են տուժել, և այդ պատճառով էլ տարբեր ալիքներով փորձում են մեզ ինչ-որ հանձնաժողովների ստեղծում առաջարկել։ Դեռևս դեկտեմբերին ԵԱՀԿ-ում ինձ հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարարն առաջարկեց. «եկ ստեղծենք հանձնաժողով կամ խումբ՝ դիվանագետների, հետախույզների»»,-ասել է Լավրովը։
«Մենք երբեք չենք ասել, որ Թուրքիային «ձիթենու ճյուղ» կամ որևէ այլ ճյուղ կպարզենք։ Մենք ասել ենք, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի ու փոխհատուցի այն վնասները, որը հասցվել է ռազմական հանցագործության հետևանքով։ Եվ (ՌԴ նախագահ- Խմբ.) Պուտինն էլ ասաց, որ մենք պատրաստ ենք քննարկել Անկարայի դիմումը, սակայն նախ Թուրքիան պետք է անի այն, ինչ պարտավոր է անել»,-ասել է Լավրովը։
Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները ճգնաժամ են ապրում 2015 թվականի նոյեմբերի 24-ից, երբ թուրքական կործանիչը թուրք-սիրիական սահմանի մոտ խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը։
Պուտինը դա «թիկունքից հարված» որակեց՝ հաջակցություն ահաբեկիչների, ու Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական սահմանափակումներ կիրառեց։
Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ Անկարան ձգտելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման՝ բանակցային ճանապարհով
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/31/lavrov/2036489
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



