Newmag.am-ը գրում է.
Վենեսուելայում սուպերմարկետների ցուցափեղկերը հիմնականում դատարկ են, հովհարային անջատումներն այնքան ահավոր են, որ կառավարական հիմնարկները բաց են միայն շաբաթական 2 օր: Առողջապահական համակարգը կազմալուծվել է, հանցավորության մակարդակն աշխարհում ամենաբարձրներից է այստեղ: Ինֆլացիան արագ չեզոքացնում է այն, ինչ մնացել է արժույթից:
«Տնտեսությունը վատից անցել է ավելի վատի, իսկ հետո վատագույնի: Վենեսուելայի կառավարությունը լավ գործ է անում՝ ընքն իրեն տանելով դեպի քաոս», – նշում է վաշինգտոնում գտնվող հետազոտական կազմակերպության ղեկավար Ջեյսոն Մարչակը:
Կան մի քանի հարցեր ու պատասխաններ այն մասին, թե ինչպե՞ս Վենեսուելան նախագահ Մադուրոյի օրոք հասավ այս կետին և ի՞նչ է լինելու հետո:
Ինչպե՞ս կարող էր սա պատահել մի երկրում,որն ունի նավթի աշխարհում ամենամեծ պաշարները:
Վենեսուելայի արտահանման գլխավոր հումքի՝ նավթի գինն ընկել է, ինչը նշանակում է, որ երկրի եկամուտն այս տարի կարող էր նվազել 40 տոկոսով:Կառավարության մեծ ծախսերը, որոնք մնացել էին դեռևս այն տարիներից, երբ նավթի գինը ավելի բարձր էր, «օգնեցին» որպեսզի ճգնաժամ առաջանա: Հիմա Վենեսուելան շատ ավելի քիչ փող ունի իր արտաքին պարտքը մարելու համար, ինչը ստիպում է պարոն Մադուրոյին կրճատել ներմուծումը՝ դեֆոլտից խուսափելու համար:
Ճգնաժամի հիմքում նաև երաշտն էր, որը հանգեցրեց երկրի հիդրոէներգետիկ համակարգի աշխատանքի խափանմանը:
Առաջիկա ամիսներին վիճակը կբարելավվի՞, թե ավելի կվատանա:
Երկիրը արտասահմանյան վարկատուներին պարտք է 120 միլիարդ դոլար և այս տարի պետք է վճարի 7 միլիարդ, այդ գումարի մեծ մասը վերջին քառորդում: Տեսակետներ կան, որ Վենեսուելան հնարավոր է չկարողանա վճարել կամ դեֆոլտի գնալ հաջորդ տարի, եթե նավթի գինը մնա ցածր:
Վենեսուելայի գործերը վատացել են տարիների ընթացքում, մինչև Մադուրոն կգար իշխանության: Ի՞նչն է փոխվել հիմա:
Վենեսուելայի ընդդիմությունը Մադուրոյի օրոք ավելի համախմբված է, քան նրա հայտնի նախորդի՝ Ուգո Չավեսի օրոք: Նա մահացել է 2013-ին, սակայն շատ տնտեսագետներ նշում են, որ նրա պետական սեփականության, մեծ ծախսերի, սուբսիդիաների ու տեղական գների վերահսկողության քաղաքականությունը մեղմ ասած մասնակիորեն մեղավոր է այսօրվա ճգնաժամի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



