Ladynews.am-ը գրում է.
Նախաճաշն ամենակարևոր սնունդն է: Դրանից է կախված մարդու վիճակն ամբողջ օրվա ընթացքում: Սակայն պետք է հիշել, որ կան մթերքներ, որոնք քաղցած լինելու դեպքում բացասավար են ազդում մեր առողջության վրա:
Մթերքներ, որոնք չի կարելի ուտել քաղցած ժամանակ
Ցիտրուսային մրգեր
Գեղեցիկ տղան սկսում է իր օրը նարնջի հյութով՝ այսպիսին է հաջողակ մարդու կերպարը, որը մենք տեսնում ենք հեռուստացույցով: Սակայն իրական կյանքում դա չի կարելի անել: Ցիտրուսային մրգերը և դրանց հյութը կարող է դառնալ գաստրիտի և ալերգիայի պատճառ:
Բանան
Բանանն արդեն վաղուց էկզոտիկ մթերք չէ, այն դարձել է մեր սննդակարգի անբաժան մասը: Սակայն այն ոչ միայն օգուտ է բերում օրգանիզմին, այլ կարող է նաև վնաս հասցնել: Բանանը շատ դանդաղ են մարսվում: Եթե այն ուտեք սնունդից առաջ, այն կարող է փքվածություն և տհաճ զգացողություններ առաջացնել: Այդ պատճառով պետք չէ ջուր կամ հյութ խմել բանան ուտելուց հետո: Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել այդ միրգը ճաշից մեկ ժամ անց:
Թարմ բանջարեղեն
Թթուները, որոնք կան թարմ բանջարեղեններում կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը: Այդ պատճառով չի կարելի դրանք ուտել սոված փորին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ