Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում կքննարկվի գազի սակագնի նվազեցման հարցը և արդեն իսկ հայտնի է, որ նվազելու է. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ անդամ Արթուր Վարդանյանը:
«Մեր կայքում արդեն իսկ տեղադրված են նախագծերը»,- ասաց նա և նշեց, որ մինչև 1000խմ/մ գազ օգտագործող սպառողների համար սահմանվելու է 146,7 դրամ, իսկ 10 000 խմ/մ-ից ավել սպառողների համար 257 դոլար:
«Նախկինում գործող 157 դրամ գազի սակագինը դառնում է 146,7 դրամ»,- ասաց նա:
Հարցին, թե դրանից բխող հոսանքի սակագնի նվազում սպասելի է, թե՝ ոչ, ՀԾԿՀ անդամը պատասխանեց. «Մայիսի 2-ին մեր նախաձեռնությամբ սկսել ենք նաև այդ գործընթացը, մոտակա ժամանակները կունենաք վերջնական հաշվարկներ և կտեղեկացնենք»:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/30/arthur-vardanyan/2035589
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել