Ոչ մի աշխատանքային խումբ չի կարող լուծել ՌԴ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում առկա խնդիրը։ Դա կարող է անել միայն թուրքական իշխանությունը, որից Մոսկվայում ներողություն են ակնկալում և ռուսական կործանված ռմբակոծիչի դիմաց վնասի փոխհատուցում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելովԹուրքիայի արտգործնախարարի առաջարկը՝ Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղիներ գտնելու համար:
«Ոչ մի աշխատանքային խումբ չի կարող լուծել այդ խնդիրը, ի վիճակի չէ: Դա կարող է անել միայն թուրքական իշխանությունը, որից Մոսկվայում ակնկալում են այն քայլերը, որոնց մասին ՌԴ նախագահ Պուտինն ասել էր Աթենքում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվայում Անկարայից կոնկրետ քայլեր են ակնկալում, և փաստել էր, որ դեռ «մենք չենք լսել ներողություն և չենք լսել վնասը փոխհատուցելու պատրաստակամության մասին»:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի աշնանից, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել՝ այդ թվում արգելելով մի շարք ապրանքների ներմուծումն նու ռուս զբոսաշրջիկների մեկնումը Թուրքիա։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/30/peskov/2035525
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



