Tert.am-ը գրում է.
2015թ-ի բյուջեի կատարողականին քննարկմանը Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի միջև բանավեճ սկսվեց: Նախարարը համակարծիք չէր Քոքոբելյանի այն գնահատականի հետ, թե Հայաստանում հայտարարվեց «Բաց երկնքի» քաղաքականություն, որպեսզի լղոզվի և չերևա, որ ավիացիան ավիրվել է:
Մինասյանը նշեց, թե հասկանում է, որ որպես ընդդիմադիր ամեն ինչ պետք է տանեն ավերածության: «Ես ինքս էլ եղել եմ ընդդիմադիր, և գիտակցում եմ՝ ինչ եմ ասում»,-ասաց նա:
Քոքոբելյանը տեղից ընդհատեց, թե ընդդիմության խնդիր չկա, երբ որ հստակ խոսում է՝ որը որից հետո է: Պատգամավորը օրինակ բերեց Վրաստանը և նշեց, անհամեմատելի է:
Նախարարը ասեց, թե, իհարկե, լուրջ անելիքներ կան.«Կարող եմ պաշտոնական ներկայացնել ՀՀ-ում, Վրաստանում ու Ադրբեջանում օդանավակայանի գները, որի արդյունքում կտեսնենք, որ ՀՀ-ն ունի առավելություն գների առումով» ։
Քոքոբելյանը պահանջում էր թվերով խոսել:
Միջամտեց նիստը վարող Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Դուք իրար հետ ավելի շատ ընդդիմություն եք եղել, քան մենք դիմություն: Խնդրում եմ, մենք լավ գործընկերներ ենք, հանգստացեք»:
Մինասյանը խոստացավ այսօր իսկ ներկայացնել կոնկրետ թվային ցուցանիշեր. «Եթե իմանայի՝ այս հարցը կնհչեցվի, կպատրաստվեի»:
Այվազյանը հարցը փորձեց հարթել: «Պարոն Մինասյանը, նախ մեղավորը դուք եք, որ մյուս նախարարների պես, եթե դուք էլ չգայիք՝ չէիք էլ պատասխանի: 80 տոկոսը չի էլ եկել»,-ասաց նա՝ ձեռքով ցույց տալով իրենց կատարողականը ներկայացնելու հերթին սպասող փոխնախարարներին:
«Դու եք մեղավոր, որ եկել եք, սկսենք դրանից»,-ասաց նա:
Նախարար Մինասյանը նշեց, թե չէր կարող չգալ, քանի որ ինքը հարգում է ԱԺ-ն:
Փոխնախարարների կողմից ինչ-որ դժգոհություններ հնչեցին: Այվազյանը շտապեց լռեցնել.«Ի՞նչ է ինչ-որ բան էն չասացի, ո՛չ գալիս են, ո՛չ էլ պատասխան են տալիս»:



