Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծումը, ինչ խոսք,նշանավոր իրադարձություն է մեր պատմության մեջ։ Նրա հիմնադրմամբ,փաստորեն արձանագրվեց հայ ժողովրդի,ավելի քան վեց հարյուրամյա դեգերման ավարտի մանիֆեստը։ 1918 թվականին Անդրկովկասյան սեյմի փլուզումից հետո մեկը մյուսի հետևից իրենց անկախությունը հռչակեցին Վրաստանը,Ադրբեջանը և Հայաստանը։ Անկախ նրանից ,որ առաջին հանրապետությունը մի շարք օբյեկտիվ պատճառներով կարճ կյանք ունեցավ,հարկ է նշել,որ քիչ չէին նաև սույբյեկտիվ դրդապատճառները,որոնք միգուցե որոշիչ չեն եղել,սակայն նպաստել են Հանրապետության փլուզմանը։ Յուրաքանչյուր իշխանություն սեփական բալանսավորումը պահպանելու համար մշտապես իր ներսում ունենում է ռոմանտիկների ու պրագմատիկների ամբողջություն,որոնք փոխրացնում են միմյանց։ Ռոմանտիկները բավականին արագ են ձախողվում իշխանություն իրականացնելիս,պրագմատիկներն էլ երբեմն դառնում են հենց իրենց իսկ հաշվարկների զոհը։ ՀՅ Դաշնակցությունը դարասկզբին չնայած արդեն կառավարման որոշակի փորձ ուներ,(եթե հաշվի առնենք ինքնապաշտպանական մարտերի կազմակերպումը),այնուամենայնիվ չկարողացավ լիարժեք կազմակերպել ներքին քաղաքական գործընթացը,որի արդյունքում 2 տարվա կյանք ունեցող Հանրապետության մեջ Կառավարության չորս փոփոխություն տեղի ունեցավ։ Ինտրիգների պակաս էլ կարծես չկար այդ ժամանակշրջանում,թեկուզ և միայն Հովհաննես Քաջազնունու և Արամ Մանուկյանի նամակը՝Թուրքիայի ռազմական կոմիսար Էնվեր Փաշային՝ընդդեմ Անդրանիկի։ Արդյունքում առանց այդ էլ սոցիալ տնտեսական առումով կաթվածահար եղած Հայաստանը 1920 թվականին հայ-թուրքական կռիվներից արյունաքամ եղած վիճակում խորհրդայնացվում է ու մտնում ԽՍՀՄ կազմի մեջ։
ԽՍՀՄ կազմում Հայաստանը իհարկե տնտեսական ու արդյունաբերական հսկայական աճ գրանցեց ։ Քաղաքական կյանքը միատարր էր,որովհետև ուղղորդվում էր մեկ կենտրոնից և այդ կենտրոնը Մոսկվան էր։ Տոտալիտար համակարգը իր հետ բերեց սոցիալիզմի գաղափարախոսությունը,որը եթե մեկ բառով նկարագրենք եկել էր քանդելու մարդու ես-ը։ Հատկանշական է,որ Սովետական Հայաստանը զարգացավ,որովհետև հայ ժողովրդի ճակատագիրը ինքը չէր որոշում։ Առաջ ընկնելով ասենք,որ հայ ժողովրդի համար դա բավականին ձեռնտու տարբերակ էր։ Ինչևէ։
Հայաստանի երրորդ Հանարպետության քաղաքական էլիտան ձևավորվեց տարերայնորեն և ԽՍՀՄ փլուզումը լրացուցիչ բարդացնում էր իշխանության իրականացումը։ Հանուն արդարության պետք է նշել,որ Ղարաբաղյան շարժման սկզբնական փուլում շարժման առաջնորդների մոտ միասնականության պակաս չի եղել ու գոնե նախնական փուլում բոլորին էլ համախմբել է մեկ ընդհանուր գաղափարը։ Արդեն հետո, երբ Ղարաբաղ կոմիտեն եկավ իշխանության,սկսվեցին տարաձայնությունները և շարժումը տրոհվեց մասերի,հետո արդեն կուսակցությունների ու խմբավորումների։ Ամեն դեպքում իննսունականների քաղաքական էպոխան շարունակում է մնալ լիովին չհացահայտված ու միստիկ,ժամանակաշրջանի հանրային ընկալումն է դեռևս դուրս չի եկել կաշկանդող կաղապարներից ու կարծում ենք դեռ երկար այդպես կլինի։ Հիմնական դերակատարները,որոնցից իմիջաիլոց շատերը դեռևս իշխանության մեջ են գտնվում,հրաժարվում են խոսել այս ժամանակաշրջանի մասին,ակամայից կամ դիտավորյալ հաստատելով վերաշարադյալը։ Հասարակության հիմնական հուզող թեման բնականաբար արդեն 25 տարի Լեռնային Ղարաբաղի թեման է։ Սա միակ քաղաքական օրակարագն է,որը համախմբում է հասարակությանը,սակայն ժամանակ առ ժամանակ ջրբաժանի պատճառ դառնում քաղաքական ուժերի համար։ Ապրիլյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին,որ անկախ իր հանդեպ անարդար վերաբերմունքից ինքը կանգնած է իշխանության կողքին։ Ասել է թե գնդակը իշխանության դաշտում է։ Ինչքանով ադեկվատ կլինի վերջինիս պատասխանը հանրությանը,ցույց կտա ժամանակը։ Արդյոք նորից Հայաստանը կհայտնվի նալի ու մեխի արանքն ու արժանապատիվ ապագան կստորադասի գոյություն քարշ տալուց,նույնպես ցույց կտա ժամանակը։ Առանց առաջին Հանրապետության,չէր լինի երրորդ Հանրապետություն,բայց դա ամենևին չի նշանակում,որ երրորդ Հանրապետությունը պիտի նույնքան ճարահայտյալ լինի,ու գործի նույն սխալները,ինչ առաջինը կամ երկրորդը։ Ամեն դեպքում,այսօր Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրն է։ Ականջդ կանչի,Մայր Հայաստան։