Panorama.am-ը գրում է.
Ապրիլի 5-ին Մարտակերտի շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհված կամավորական Սարգիս Խալաֆյանի կինը՝ Նունե Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոստովանում է՝ ամուսնու մահն այս պահին միայն ցավ է պատճառում:
«Ցավ առայժմ: Հպարտությունը… Թող մեր կողքին լինեին բոլորն էլ»,-ասաց տիկին Նունեն:
2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ամուսնուն նա փորձել է հետ պահել Արցախ մեկնելու մտքից. «Հնարավոր չէր»:
Քյարամ Սլոյանի հայրն էլ էր ապրիլյան պատերազմի հարյուր նահատակների հարազատների հետ այսօր ՀՀ նախագահի նստավայրում՝ որդին հետմահու պարգևատրվում էր:
«Ուրախ եմ, որ երեխաս հերոս ճանաչվեց: 18 տարի պահել եմ, մտքովս չէր անցում, որ նման բան պիտի լինի: Ինքը խիստ էր: Ծառայելուց մեկ տարի հետո իմացա, որ լավ է ծառայում, շատ էին գովում: Գովասանագիր էին ուղարկում, լավ ծառայելու համար երեք անգամ արձակուրդ տվեցին: ... Մնացել էր երկու ամիս, որ գար»,-ասում է հայրը՝ Քյալաշ Սլոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



