«Արդեն երրորդ դեպքն է, երբ հայտնի է դառնում, որ «Դիլիջան» ագգային պարկի ղեկավարությունը թույլ չի տվել Տավուշի մարզի բնակիչներին մտնել անտառ։ Հենց այդ պատճառով էլ Դիլիջանի Շամախյան թաղամասի, Գոշ, Հաղարծին և Թեղուտ համայնքների բնակիչները հավաքվնլ են Դիլիջանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով թույլ տալ իրենց մտնել անտառ և դուրս բերել այնտեղից թափուկ։ «էս սեզոնին չեն թողնում մարդիկ գնան, թափուկ հավաքեն։ Սպասում են՝ ձյունը գա, նոր ասում են՝ եկեք, հավաքեք։ Բայց էդ ժամանակ ավելի դժվար է, ձնին, ցեխին չի լինում անտառից փայտ հավաքել, ծախսերն էլ շատ են։ Հիմա ավելի հեշտ է», «էկոԼուր»–ի հետ զրույցում ասել է Հաղարծինի համայնքապետ Սարգիս Պողոսյանը՝ նշելով, որ եթե լիներ այլընտրանք, բնակիչները չէին մտնի անտառ:
«Դիլիջան» ագգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանն էլ «էկոլուր»–ին հայտնել է, որ անտառից փայտանյութ դուրս բերելու արգելքը եղել է ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով։ Չնայած դրան՝ Մուրադյանը հավելել է, որ Տավուշի մարզպետ Հովիկ Արովյանի միջնորդությամբ հարցը կարգավորվել է, և բնակիչներն արդեն կարող են համապատասխան վճարում կատարելուց հետո մտնել անտառ և հավաքել թափուկը, իսկ 1 խմ թափուկի արժեքը 5400 դրամ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։