Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս հայկական կողմի համապատասխան պաշնոնյաները միշտ նշում են, որ հայ-վրացական հարաբերություններում չկա խնդիր, որ լուծելի չլինի: Թվարկում եմ խնդիրներ, որոնք առ այսօր լուծված չեն.
1.Հայատառ գրականության մուտքի արգելքը Վրաստան: Ինտերնետի դարում նման արգելքը անհասկանալի է և, թերևս, ավելի շատ հոգեբանական նշանակություն ունի:
2. Հայոց պատմության դասավանդման հարցը Վրաստանի հայկական դպրոցներում: Այս հարցը նույպես առ այսօր լուծված չէ: Միթե՞ սա խնդիր չէ:
2. Հայաստանի մի շարք քաղաքացիների մուտքի արգելքը Վրաստան, ի դեպ առանց կոնկրետ հիմնավորման: Սա ձեռք առնելու նման մի բան է:
3. Հայկական կապիտալով բիզնես նախաձեռնություններ Ջավախքում: Հայկական կողմը շահագրգռված չէ, իսկ վրացական կողմը նման փորձերը տարբեր մեթոդներով չեզոքացնում է:
Այս շարքը շարունակելի է… Կամ մարդիկ խնդիր ասվածն այլ կերպ են ընկալում, այսինքն տվյալ երևույթը խնդիր չեն համարում, կամ զբաղված են պոպուլիզմով ու քաղաքական մանիպուլյացիայով, կամ ինքնախաբեությամբ: Ազնիվ եղեք, խնդիրները մի թաղեք, այն ձնագնի էֆեկտով մի օր կմեծանա ու կպայթի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/947989261966479?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1464372908394230
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել