Ladynews.am-ը գրում է.

Շատերին է ծանոթ ցավը և տանջանքները կապված սիրած մարդու բաժանման հետ: Ավաղ, գոյություն չունի այնպիսի հաբ, որը կարելի է խմել և մոռանալ սիրած տղամարդուն: Փոխարենը հաճախ կարելի է լսել խորհուրդներ շատ չանհանգստանալու, մեկ ուրիշին գտնելու վերաբերյալ:

Սակայն, նրանք, ովքեր եղել են այդպիսի իրավիճակում, սեփական փորձից գիտեն, որ այդ խորհուրդները չեն աշխատում:

Հոգեբանի խորհուրդներ` ինչպես մոռանալ նախկին ամուսնուն կամ ընկերոջը

Յուրաքանչյուր հոգեբան կասի, որ ապաքինման միակ տարբերակը` ամբողջությամբ և խորապես այդ ցավի միջով անցնելն է: Այդ ժամանակ դուք մեծանում եք, թարմանում եք, սկսում ապրել նոր կյանքով, ունեք արժեքավոր փորձ, ձեռք եք բերում ուժ և իմաստություն: Վերքը անհետք չի կորի, նրա տեղը սպի կառաջանա, սակայն այն ձեզ հիշեցնելու է ձեր ուժի, կանգուն լինելու մասին, այլ ոչ թե ցավի և տանջանքի:

Կա երեք հասարակ քայլ, թե ինչպես մոռանալ նրան, ում սիրում եք:

Քայլ 1

Ընդունեք իրավիճակն այնպիսին, ինչպիսին այն կա: Դա առաջին և ամենադժվար քայլն է: Կինը, ով ապրում է սիրելիի հետ բաժանման պահը, սովորաբար անցյալով է ապրում: Նա հիշում է երջանիկ պահերը, որոնք նրանք միասին ունեցել են: Կինն ուներ ակնկալիքներ ապագա ամուսնության հետ կապված: Այժմ նա հրաժարվում է հավատալ տեղի ունեցածին և փորձում է հին ձևով ապրել: Ընդունել, որ նա այլևս չկա դժվար է և ցավոտ: Սակայն վաղ թե ուշ դա պետք է անել:

Խորհուրդ՝ նայեք իրավիճակին այսօրվա իրականությունից: Այո, դա տեղի է ունեցել, այո, անցյալ կյանքը այլևս չկա, այո, հրաշք տեղի չի ունենա: Սովորաբար իրականության ընդունումը զուգորդվում է քաոսով և ապակողմնորոշմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել