Panorama.am-ը գրում է.

«Ագրեսորը փորձում է իր կողմից բազմաթիվ թունավորման փաստերը քողարկել: Ադրբեջանն այն պետություններից է, որը բազմաթիվ անգամ օգտագործել է քիմիական թունավոր նյութեր Արցախի բնակչության նկատմամբ»,- Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայկական կողմը քիմիական զենք է օգտագործել, ինչի՞ է ձգտում նման հայտարարությամբ:

Նա նշեց, որ նույնիսկ խորհրդային տարիներին, երբ որ Հեյդար Ալիևը եկել էր իշխանության, թունավորում էին Ստեփանակերտի ջրային պաշարները:

Ըստ Դ.Բաբայանի, 1970-ականներին Ղարաբաղն աշխարհի մակարդակով  առաջին տեղում էր գտնվում երկարակյացների քանակով, վերջին տեղը՝ հիվանդությունների, այդ թվում նաև քաղցկեցի: 1989 թվականին հիվանդությունների քանակով առաջին տեղում էր Անդրկովկասի մակարդակով: Դա գալիս էր թունավորումից:  Նա հիշեցրեց, որ 1990 թվականին  կրկին թունավորել էին Ստեփանակերտի ջրատարմատարարման ցանցը՝ գցելով այնտեղ կրեոլին քիմիական նյութ: Մայրաքաղաքի 1/3 զրկված էր ջրից,  մի քանի ժամում ընտանի կենդանիները սատկել էին, բազմաթիվ մարդիկ հոսպիտալցվել էին: Նույն բանն արել են նաև Շուշի շրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել