Համաշխարհային տնտեսությունում ներկայում բացակայում են գլոբալ տնտեսական ճգնաժամի նշաններ, որոնք կարող են համեմատվել 2008 թվականի իրադարձությունների հետ, սակայն դրա բացասական ազդեցությունը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը G7-ի գագաթնաժողովի շրջանակում՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Համաշխարհային տնտեսության համար ռիսկերի թեման դարձել է երկօրյա ֆորումի գլխավոր թեմաներից մեկը։ Մի շարք կողմեր անհանգստություն են հայտնել՝ կապված գլոբալ կոնյունկտուրայի ընթացիկ վիճակի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ զարգացող երկրների աճի տեմպերի ներկայիս դանդաղումը սպառնում է համաշխարհային տնտեսությանը լուրջ ճգնաժամով, որի մասշտաբները դուրս են գալիս սովորական տնտեսական ցիկլերի շրջանակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել