Եվ այսպես Ճապոնիայում տեղի ունեցավ G7 –ի ժողովը,որտեղ աշխարհի առաջատար պետությունների առաջնորդները որոշում ընդունեցին երկարացնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումը։ Նրանք պահանջում են,որ Ռուսաստանը կատարի Ուկրաինական ճգնաժամի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ Միևնույն ժամանակ ժողովի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին պարտավորությունների կատարման ու ճգնաժամի հետևանքով առաջացած մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերում։ Գագաթնաժողովից առաջ Ռուսաստանը ազատ արձակեց ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին,ով մեղադրվում էր երկու ռուս լրագրոնղերի սպանության մեջ ու ռուսական արդարադատության կողմից դատապարտվել էր 22 տարի ազատազրկման։ Սակայն ասել,թե սա կարող է բավարար հիմք հանդիսանալ կոնֆլիկտի կարգավորման համար, իհարկե խելամիտ չի լինի։ Ինչևէ,փաստը այն է, որ Ռուսաստանը նորից դուրս մնաց մեծ յոթնյակից,սակայն կա մի նրբություն, որի վրա ուշադրություն դարձնել չենք կարող։ Ակնհայտ է,որ Ռուսաստանը վերջին շրջանում ակնհայտորեն փոխել է հռետորաբանությունը և կոշտ շեշտադրումներից անցում կատարել դեպի ավել կառուցողական դիրքորոշման։ Մասնավորապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,վերջերս Սոչիում հայտարարել էր, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների կարգավորումը բխում է միջազգային տնտեսական ճգնաժամի կարգավորման շահերից։ Հաշվի առնելով այն փաստը,որ կիրառվող սանկցիաները օր օրի ազդում են Ռուսաստանի տնտեսական իրադրության վրա,նման վարքագիծը ինչ խոսք հասկանալի է,չնայած որ ՌԴ նախագահի մամլո խոսանկ Դմիտրի Պեսկովը արդեն իսկ հայտարարել է,որ իր երկրի հանդեպ պատժամիջոցների կիրառման շարունակականությունը չի բխում միջազգային ֆինանսական դրության բարելավման և առհասարակ գլոբալ հարցերի լուծման մեխանիզմներ շահերից։ Սակայն այն,որ Ռուսաստանը այնուամենայնիվ փորձում է կոմպրոմիսի գնալ թեկուզ քաղաքական հռետորաբանության մեջ,ինչ խոսք,որոշակիորեն հույս է արթնացնում,որ հաջորդ գագաթնաժողովին միգուցե քննարկվի այդ երկրին նորից G7 վերադարձնելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել