
Life.panorama.am-ը գրում է.

Այսօր տոնական տրամադրությունն իրեն զգացնել է տալիս ոչ միայն դպրոցներում, այլեւ փողոցներում ու անգամ վաղուց դպրոցն ավարտած մարդկանց շրջանում:Life.panorama.am-ի հետ իր «Վերջին զանգի» հիշողություններով կիսվել է երգչուհի Ջուսը: Նրա հիշողություններում ամենավառը տպավորված է «Վերջին զանգի» զգեստն ու այդպես էլ չիրականացված երազանքը.
«90-ականների վերջն էր, որ ավարտեցի Երեւանի թիվ 62 ռուսական դպրոցը, բայց հիշողություններս այնքան վառ են, որ կարծես երեկ լիներ: Քանի որ 8-րդ դասարանից դուրս եկա, որպեսզի սովորեի Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, ուստի հիշողություններումս հատկապես տպավորված է «Վերջին զանգի» արարողության ու դրան հաջորդող քաղաքում մեր զբոսանքի հետ, երբ ես հագել էի Միացյալ նահանգներից տատիկիս ուղարկած ճերմակ ու կիպ զգեստ, որի եզրերը մեծ-մեծ փոռերով էին ավարտվում, իսկ գոտկատեղում սեւ մեծ բանտ էր: Հիշում եմ՝ այդ օրը համադասարնցիներով շատ զբոսնեցինք քաղաքում, որի ընթացքում կոշիկներիս նեղ լինելու պատճառով ես անասելի հոգնել էի. Կոշիկներս սեղմում էին, բայց ես պետք է լավ տեսք ունենայի»,- ծիծաղելով պատմեց երգչուհին:
Մեզ հետ զրույցում Ջուսը կիսվեց նաեւ իր դպրոցական տարիների անկատար երազանքով.
«Դպրոցական տարիներին սիրահարված էի համադասարնցուս՝ նրա անունը Գեորգի էր, երազում էի «Վերջին զանգի» օրը համբուրել նրան, բայց նա ինձ ընդհանրապես չէր նկատում, ուստի այդ օրը ես անտրամադիր եկա տուն՝ նրան համբուրել չէր ստացվել»,- պատմեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ