Լրատվամիջոցները 2 օր է տարբեր ռակուրսներով լուսաբանում-վերլուծում են Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սանվել Բաբայանի վերադարձը (Հայաստան-Արցախ):
Մի մասը հիշեցնում են Բաբայանի անգնահատելի ներդրումը արցախյան պատերազմում, մյուս մասը՝ պատերազմից հետո գեներալի գործած հանցանքների մասին՝ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձից մինչև գեներալին ոչ սազական միջադեպերի մասին (նախընտրում եմ չխոսել այս թեմայով):
Նկատելի էր, որ վերջին շրջանում գեներալի մի քանի խումբ թիմակիցներ (կամ պոտենցյալ թիմակիցներ) փորձում էին նրա վերադարձին, այսպես կոչված, քաղաքական աստառ տալ՝ ներկայացնելով, թե Բաբայանը ստեղծված իրավիճակում գալիս է փրկչի առաքելությամբ՝ տպավորություն ստեղծելով, որ Ղարաբաղում բոլորը փախել են ու Սամվել Բաբայանը միայն կարող է միավորել, հաղթել ու առաջ տանել ժողովորդին:
Չի կարելի, ավելին՝ դատապարտելի է, Արցախի, արցախցիների ու այս տարիների ընթացքում Արցախում ստեղծված պետական կառավարման համակարգի, բանակի վրայով անցնել՝ այդ ամենը ծառայեցնելով մի քանի քանի արկածախնդիրների շահերին:
Չեմ ուզում հավատալ, որ այս ամենը գեներալի սրտով է, միաժամանակ չեմ էլ ուզում հավատալ, որ Սամվել Բաբայանը չի գիտակցում այս ամենի հետևանքների մասին:
Հ.Գ. Սամվել Բաբայանի հարցազրույցի մանրամասներին չեմ ցանկանում անդրադառնալ, միայն նշեմ, որ շատ վատ եմ վերաբերվում, որ արցախցի գեներալը այդքան ընդգծված ռուսական կողմնորոշմամբ հարցազրույց է տալիս՝ ընդգծելով իր՝ ռուսական տարբեր շրջանակների հետ ամուր կապերը: Հետաքրքիր է՝ որ շրջանակների կամ ծառայությունների կապի մասին է խոսքը կամ՝ ինչո՞ւ են փորձում տպավորություն ստեղծել, թե «դաբրո»-ի խնդիր չունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել