800 հեկտարի դիմաց մի քանի տասնյակ զինվորի կյանքը խնայող Սերժ Սարգսյանի հարցադրմանը Հայաստանի հասարակությունը պատրաստ չէր: Դա հիմնարար հարցադրում է. ո՞րն է ավելի կարևոր, զինվոր կյանքը, թե՞ տարածքը: Առհասարակ կա աշխարհում մի բան, ինչն ավելի թանկ է, քան մարդու կյանքը: Իհարկե, ոչ մի նյութական արժեք ավելի թանկ չէ, քան մարդու կյանքը: Սակայն կան նաև ոչ նյութական արժեքներ:
Նման մի հարցադրում էլ ժամանակ արել ևս մեկ գերագույն հրամանատար. Պատերա՞զմ, թե խաղաղությո՞ւն: Հարցադրումն ըստ էության նույն է: Սա հիմնարար խնդիր է, որին տրված պատասխանը կկանխորոշի մոտակա, առնվազն 100 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, իսկ գուցե նաև առհասարակ գոյությունը:
Հիմա փորձենք հասկանանք, թե կշեռքին ինչ արժեքներ են դրված: Եթե խոսքը գնում է լոկ նյութական արժեք ունեցող հողակտորի մասին, ապա իհարկե, Սերժ Սարգսյանը ճիշտ է` մարդու կյանքը ավելի բարձր արժեք է, սակայն եթե խոսքը գնում է ոչ թե տարածքի մասին, այլ` Տան, որտեղ մենք ապրում ենք, ապա հարցադրումնը բարդանում է: Եթե զինված հանցագործը գալիս է քո տունը, որպեսզի ճակատից գնդակահարի 90 անց պապիկին և տատիկին, հետո կտրում է նրանց ականջները, հետո կանանց է բռնաբարելու սպանելուց առաջ, իսկ ավելի փոքրերին գլխատելու է, ապա հարցադրումը փոխվում է. ո՞րն է ավելի կարևոր. Կյա՞նքը, թե պատի՞վը:
Տարբեր հասարակություններ այդ հարցադրմնաը տարբեր կերպ են պատասխանել: Ոմանք ընտրել են կյանը, ոմանք` պատիվը: Պատիվը ընտրած հասարակությունների համար անպատվության չափը անհամատեղելի է եղել հետագա կյանքի հետ: Առաջին խմբին պատկանող հասարակությունները ապրել են անպատվության մեջ,որոնց թվում են եղել նաև մեր նախապապերի զգալի հատվածը: Որոշ հասարակություններ այլ ընտրություն են կատարել, նախընտրելով պատիվը:
1988-ին կարծես թե շրջադարձ էր կատարվել, սակայն ինչպես պարզվում է, կան մարդիկ, որոնք նորից են ակտուալացնում այդ հարցադրում: Ինչևէ, գերագույն հրամանատարը մեզ մարտահրավեր է նետել:

Հ.Գ. Ճապոնական զինվորականի կոդեքսում, Բուսիտոյում, կա մի կանոն. զինվորականը երբեք չպետք է սնվի գետնին թափված հացահատիկով, եթե անգամ սարսափելի սոված է: Սա հիշեցի շարք կանգնած նվերներ ստացող զինվորականների տեսարանից: Փաստորեն զինվորներին սովորեցնում են մոռանալ պատվի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել