Ladynews.am-ը գրում է.
Կրծքագեղձի քաղցկեղը համարվում է մեր օրերի ամենատարածված հիվանդությունը: Այս հիվանդության մասին դեռ հնուց է հայտնի դարձել. քաղցկեղի և կրծքում տարբեր ուռուցքների նշաններ հայտնաբերվել են նույնիսկ եգիպտական մումիաների մոտ:
Սակայն այժմ բժշկությունը բավականին զարգացել է, որպեսզի օգնի կնոջը, ում մոտ նկատվել է չարորակ ուռուցքի գոյացման ընթացք: Իհարկե, այն դեպքում, երբ հիվանդությունը ժամանակին է նկատվել: Սակայն ոչ պակաս կարևոր բացահայտում են արել գերմանացի մասնագետները՝ նրանց հաջողվել է բացահայտել կրծքագեղձի քաղցկեղի հիմնական պատճառները:
Կաթնագեղձի քաղցկեղ
Եթե կինը իր սննդակարգում օգտագործում է շատ յուղոտ կաթնամթերք, նա ռիսկի է ենթարկում իր առողջությունը: Գերմանացի դիետոլոգները հետազոտություն են կատարել, որոնց արդյունքում պարզել են, որ յուղի մեծաքանակ օգտագործումը, մասնավորապես այն յուղի, որը գտնվում է կաթի, պանրի, կաթնաշոռի մեջ՝ նպաստում է չարորակ հյուսվածքների առաջացմանը:
Յուղերի շատ օգտագործումը բերում է ներստամոքսային յուղի աճին և բարձրացնում էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների արտադրությունը: Հակաբեղմնավորիչների ընդունումը նույնպես կարող է հանգեցնել այս հորմոնների արտադրման բարձրացմանը կանանց օրգանիզմում: Այս գործոնը բարձրացնում է կաթնագեղձի քաղցկեղի հավանակությունը մի քանի անգամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ