Բուքմեյքերները որքանով են հավանական համարում Մխիթարյանի՝ Barometer.am-ը գրում է.

Բրիտանական Bet Victor բուքմեյքերական գրասենյակը խաղադրույքներ է սահմանել Լոնդոնի "Արսենալի" պոտենցիալ նորեկների վերաբերյալ, գրում է Evening Standard-ը:

Բուքմեյքերներն ամենահավանականն են համարում Հայաստանի հավաքականի և Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական ակումբ, այն գնահատվում է 2.5 գործակցով:

Ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեի ու պորտուգալացի Վիլիամ Կարվալյուի տրանսֆերները գնահատվում են 3.5-ական, իսկ անգլիացի Մայքլ Կարիկինը՝ 4:

Հիշեցնենք, որ "Բորուսիայի" հետ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի հունիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել