Այսուհետ հստակեցվել են կյանքում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները:
Գործադիր մարմնի նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել է երեխաների այլընտրանքային խնամքում բարեփոխումներ կատարելու համար նախատեսված փոփոխությունը:
Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, երեխային այլընտրանքային խնամակալության հանձնելուց առաջնահերթություն կտրվի ընտանիքահեն ձևերին:
Շատ կարևոր է նաև այն, որ շուրջորյա խնամքի հաստատությունները կլինեն անընդհատ ուշադրության կենտրոնում և նման հաստատություններում կիրականացվեն համակողմանի և շարունակական աշխատանքներ՝ երեխաներին իրենց կենսաբանական ընտանիք վերադարձնելու նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել