Նախընտրական քարոզչության առաջին շաբաթը կարելի է ամփոփել թերևս այս ամենախոսուն օրինակով. Րաֆֆին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում «Հայփոստի» մասնաճյուղի շենքի վրայից պոկել է իր քարոզչական պաստառը, քանի որ չի կարելի պետական կառույցները օգտագործել քարոզչության համար։ Միևնույն ժամանակ, այդ նույն շենքի վրա փակցված են Սերժ Սարգսյանի պաստառները...
Ճիշտ է, «Ժառանգության» տեղի համակարգող Գևորգ Օհանջանյանը ասաց, որ ավագանու նիստում որոշում էր կայացվել «Հայփոստի» շենքի տվյալ հատվածում քարոզչական պաստառներ փակցնելու մասին, և այդ նկարները փակցված էին թույլատրելի տեղերում, բայց դե լավ կանեին, որ բոլոր քաղաքական ուժերը օրինակ վերցնեին ու ոչ թե օրենսդրությունը իրենց շահերին հարմարեցնեին, այլ իրենց շահերը՝ օրենսդրությանը։
Ամփոփելով կարող եմ ասել, որ ծայրաստիճան անհետաքրքիր նախընտրական մթնոլորտում միակ թարմ շունչն առայժմ Րաֆֆին է տալիս։
Կից նյութն` այստեղ