Lurer.com–ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության ահաբեկչության դեմ պայքարի ազգային կոմիտեն Ադրբեջանին մեղադրել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը միանալու համար ՌԴ-ի հարավային շրջաններից (Հյուսիսային Կովկաս) իսլամիստները հեշտությամբ Սիրիա են մեկնում նաեւ Ադրբեջանի տարածքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները` հղում կատարելով ՌԴ-ի ահաբեկչության դեմ պայքարի ազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Եվգենի Իլյինին:
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով` ներկայում արտասահմանում ահաբեկչությամբ զբաղվող Ռուսաստանի քաղաքացիների թիվը կազմում է 3 հազար:
Նա նշել է, որ ՌԴ-ի քաղաքացիները Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչական խմբավորումներին միանալու համար անցնում են Ադրբեջանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ուկրաինայի եւ Բելառուսի տարածքներով:



