Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին «Զաֆար» տեսակի անվանական զենք է նվիրել: Այդ մասին Չեչնիայի նախագահը հաղորդել է չորեքշաբթի` մայիսի 25-ին, Instagram-ի իր էջում:
Կադիրովի խոսքով` զենքն իրեն է փոխանցել Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևը: «Նվերը ստացել եմ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում հատուկ վաստակի համար», -նշել է Կադիրովը:
Կադիրովն ընդգծել է, որ Մեխտիևի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր, այդ թվում` ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում Չեչնիայի փորձը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/25/kadirov/2031317
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



