Elq.am-ը գրում է.
Մայիսի 25-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող քահանաների տարեկան հավաքը:
Ժողովին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի 45 միաբաններ և 184 քահանաներ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Եկեղեցականաց դասը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, նախ Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգությանը: Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովն սկսեց իր աշխատանքը: Տերունական աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց վերջին տարում ի Տեր հանգչած հոգևորականների, ինչպես նաև հայրենյաց պաշտպանության ընթացքում զոհված քաջարի հայ զինվորների հոգիների հանգստության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ