Artsakhpress.am-ը գրում է.
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մայիսի 25-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի» համաձայնագիրը:
Փաստաթղթի համաձայն՝ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը, մասնավորապես, արտակարգ իրավիճակների դեմ պայքարին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցած հաղորդագրության մեջ նշված է. «Հայկական կողմից համաձայնագիրն ստորագրեցին ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Է. Տագուչին:
Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո ՀՀ կառավարության և ԱԻ նախարարության անունից շնորհակալություն հայտնելով Է. Տագուչիին և Ճապոնիայի կառավարությանը՝ փոխնախարար Հ. Մխիթարյանը նշեց, որ Հայաստանի համագործակցության աշխարհագրությունը սկսվում է ԱՄՆ-ից ու հասնում մինչև Ճապոնիա, բայց այն ծրագրերը, որոնք մեր երկիրն իրականացնում է ճապոնական կողմի հետ, առանձնանում են բարձր արդյունավետությամբ:
«Դեռևս 2010թ. դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Ճապոնիայիկառավարությունը հրշեջ-փրկարարական 28 նոր մեքենա հատկացրեց ՀՀ ԱԻնախարարությանը: 2012 թ. սկսած՝ թե մարզերում, թե Երևանում մեր ճապոնացիգործընկերների հետ մեծ աշխատանքներ են տարվում աղետների ռիսկի նվազեցման ևսեյսմիկ պաշտպանության ուղղությամբ: Այժմ ճապոնացի գործընկերների հետ մեծաշխատանք է տարվում սողանքային ռիսկերի կառավարման ոլորտում: Ակտիվհամագործակցություն է ձևավորվել անձնակազմի մասնագիտական պատրաստությանառումով: ՀՀ ԱԻՆ աշխատակիցները կատարելագործվում և վերապատրաստվում ենՃապոնիայում: Այսպիսով` մեր համագործակցությունը շարունակական և շատարդյունավետ է»,- ասաց Հ. Մխիթարյանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԻ և ԱԳ նախարարներին՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Է. Տագուչին հույս հայտնեց, որ փոխգործակցությունը հետագայում ևս կլինի նույնչափ արդյունավետ:
«Ինձ համար մեծ պատիվ է Ճապոնիայի կառավարության անունից ստորագրել այսփաստաթուղթը՝ սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային ծրագրիշրջանակներում: Այս ծրագրով Ճապոնիան Հայաստանին տրամադրում է 2 մլն ԱՄՆդոլարի դրամաշնորհ, որի միջոցով Հայաստանը ձեռք կբերի տարբեր տեսակիսարքավորումներ, որոնք հիմնականում արտադրված են Ճապոնիայի՝ 2011 թ. ցունամիիցտուժած շրջաններում: Սրա հիմնական նպատակը Հայաստանի սոցիալ-տնտեսականզարգացումն է, բայց այն կնպաստի նաև աղետից տուժած Ճապոնիայի արևելյանշրջանների զարգացմանը: Վստահ եմ, որ սա մի նոր քայլ է՝ ընդլայնելու հայ-ճապոնականհամագործակցությունը, ոչ միայն կառավարությունների մակարդակով, այլև՝ երկուժողովուրդների միջև»,- եզրափակեց Է. Տագուչին:
Հայ-ճապոնական հարաբերությունները՝ հատկապես ԱԻ կանխման և հետևանքների վերացման բնագավառներում, վերջին տարիներին բավականին աշխուժ են: Սա առաջին հերթին պայմանավորված է երկու պետությունների՝ արտակարգ իրավիճակներին, բնական և տեխնածին ռիսկերին նույնավեկտոր մոտեցմամբ:
Նշենք, որ ճապոնական կողմը պարբերաբար աջակցում է ՀՀ ԱԻ նախարարությանը նորագույն տեխնոլոգիաների ձեռքբերման, ոլորտի մասնագետների վերապատրաստման և այլ հարցերում: Այս ծրագրերն իրականացվում են ոչ միայն միջնորդավորված (ՄԱԿ-ի ծրագրերով), այլև ուղղակի՝ փոխայցելությունների ու հանդիպումների միջոցով: Հայաստանն ու Ճապոնիան ունեն երկրաշարժերի բարձր ռիսկայնություն, որը ևս երկկողմ համագործակցության խթան է»:



