Երգչուհի Սիրուշոն երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո իր Facebook­-ում կատարել է առաջին գրառումը՝ նկարի տեսքով:

Նշենք, որ այս լուսանկարը, որը սովորաբար դրվում է հեռուստատեսությամբ պրոֆիլակտիկ աշխատանքների կատարման ժամանակ, երգչուհին տեղադրել էր նաև առաջին որդու լույս աշխարհ գալուց հետո: Երգչուհին կարծես ակնարկում է, որ որոշ ժամանակով կբացակայի facebook-­ից:

Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի երկրորդ տղան լույս աշխարհ է եկել Ֆրանսիայում:

Հիշեցնենք, որ երգչուհու ու Լևոնի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2014թ.­ի հուլիսի 19­ին ԱՄՆ­ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել