Ադրբեջանցի լրագրող  Խադիջա Իսմայիլովան ազատ է արձակվելBarometer.am-ը գրում է.

Ադրբեջանի գերագույն դատարանն այսօր քննել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքն ու նրան պայմանական ազատ արձակելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում է "Թուրան" լրատվական գործակալությունը:

Այսօր նա դուրս կգա բանտից, սակայն, կհամարվի դատապարտյալ, քանի որ քրեական գործը նրա վրայից հանված չէ, բայց կրճատվել է մինչեւ 5 տարի:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը 2015 թվականին նրան 7.5 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Նա ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերիին։

Այսօրվա դրությամբ Խադիջա Իսմայիլովան հանդիսանում էր Ադրբեջանի գլխավոր քաղաքական բանտարկյալը, որի ազատումը պահանջել էին գործնականում բոլոր միջազգային եւ տեղական ժողովրդավարական ուժերը:

Իրավապաշտպանների համոզմամբ՝ Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության իրական պատճառն Ալիևի ընտանիքի կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել