trend_sergey_lavrov_230215Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանը մտադիր չէ մեկուսանալ արտաքին աշխարհից և կշարունակի աշխատել միջազգային հանրության հետ գլոբալ խնդիրների լուծման ուղղությամբ, Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր երկիրը բոլոր միջոցներով նպաստում է  աշխարհում կոնֆլիկտային իրավիճակների նվազմանը»,- նշել է Լավրովը «Մադյար նեմզեթ» հունգարական թերթին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ ՌԴ տնտեսությունը հարմարվել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցներին, և Մոսկվան մտադիր չէ այդ ճնշման պատճառով մեկուսանալ աշխարհից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել