Վիեննայում կայացած հանդիպումներից հետո Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը մինչ այսօր էլ քննարկման առարկա է հասարակության լայն շերտերի շրջանում: Վստահաբար կարելի է ասել,որ նախագահի խոսքը ցայսօր ըստ էության չի մարսվել ինչպես քաղաքական ուժերի այնպես էլ քաղաքացիական բազմաշերտ սեգմենտների համար: Եթե այն դիտարկենք որպես ապրիլյան դեպքերից հետո տրված համալիր գնահատական,ապա հասկանալի է դառնում,որ այն տարակուսանքները որոնք առկա են հանրության մեջ,մեղմ ասած արդարացված են: Պարզաբանենք թե ինչու:
Հայաստանյան քաղաքական դաշտի միակ օրակարգը,որը մինչ այս կապող օղակ է եղել թե իշխանության և թե ընդդիմության պարագայում,Ղարաբաղյան հիմնահարցն է: Սա այն Ռուբիկոնն է,որից այն կողմ քաղաքական ուժերը չեն անցել,որովհետև հարցը ոչ թե ներկուսակցական ամբիցաներն ու դիրքավորումն է,այլ կրում է համազգային բնույթ: Մինչ ապրիլյան դեպքերը իշխանությունները ունեին հզոր ալիբի,դա Արցախի հիմնահարցն է,ու ընդիմությունը,հասարակությունը հաճախ կաշկանդվել են իշխանության դեմ ուղիղ առճակատումից,քանի որ պետության անվտանգությունը ե վտանգելը վեր է ցանկցած քաղաքական ուժի հնարավարություններից: Իր հերթին իշխանությունը,որը դեռ ներդաշնակ վերարտադրման խնդիր ունի 2017 թվականին ընդառաջ,իր մեջ բազմաթիվ չլուծված հարցեր ուներ: Ըստ էության հայաստանյան ընդդիմությունը կաթվածահար վիճակում է,ով պիտի զսպող դեր ունենա իշխանության համար:Այժմ նախագահը կանգնել է շատ ավելի բարդ խնդրի առաջ: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին,որ Հայաստանում միակ կայացած ինստիտուտը՝բանակը լրջագույն խնդիրներ ունի: Հայաստանի քաղաքական էլիտային,օլիգարխիային Սերժ Սարգսյանի հետ տարիներ շարունակ համախմբել է հենց Ղարաբաղի հարցում միասնական դիրքորոշումը: Գաղտնիք չէ,որ միայն Պետական բյուջեի հաշվին բանակ պահել Հայաստանի այսօրվա շրջափակման պարագայում,ուղակի անհնար է: Եվ օլիգարխիան,որը սերտաճած է իշխանության հետ, նեցուկ է եղել Սարգսյանին այս պարագայում: Այժմ նախագահը հայտարարում է փաստացի 800 հեկտար հող կորցնելու,80-ական թվականների զենքերով ադրբեջանական գերժամանակակից տեխնիկայի դեմ կռվելու մասին: Հետևաբար հենց նույն օլիգարխիայի մոտ կարող է հարց առաջանալ,իսկ որտեղ են ծախսվել այդ գումարները և ինչու տարածաշրջանում ամենամարտունակ բանակի համբավ ունեցող երկիրը դե ֆակտո պատերազմից դուրս եկավ տարածքներ կորցրած: Իհարկե Հայաստանը չի պարտվել,եթե հաշվի առնենք Ադրբեջանի ծախսած ռեսուրսներն ու արձանագրած արդյունքը: Սակայն դա կարող է և բավարար չթվալ վերջինիս շրջապատին: Իսկ առջևում խորհրդարանական ընտրությունն են ու մի բան հստակ է: Սերժ Սարգսյանը իր ընդդիմախոսներին արդեն իսկ ուժեղ խաղաքարտ է տվել: Նրա օրոք Լեռնային Ղարաբաղը տարածք է կորցրել ու վստահաբար կարելի է ասել ըննդիմախոսների կողմից այս թեզը դեռ շատ երկար կշահարկվի:
Եվ ուրեմն ինչ է մնում անել: Տրամաբանությունը հուշում է ,որ նա պետք է դիալոգի մեջ մտներ իրեն անվերապահ համերաշխություն հայտնած ժողովրդի հետ: Հեծանիվ չենք հայտնագործի,եթե ասենք,որ այսպիսի հանրային համախմբում Սերժ Սարգսյանը իր կառավարման ընթացքում ,թե ընտրական թե հետընտրական շրջաններում երբեք չէր ստացել:Սակայն այդ համախմբումը նաև պահանջում է պատասխան վերաբերմունք: Եվ հանրության հետ բաց դիալոգի մեջ մտնելը կարող էր հանդիսանալ հենց այդ վերաբերմուքնի առհավատչյան: Սարգսյանը սակայն Վիեննայից վերադառնալիս շտապեց << փարատել>> այդ կարծիքը,համարելով որ դեռևս չի եկել այն ժամանակը երբ ինքը հրապարակային դիմի ժողովրդին: Հետաքրքրիրը այստեղ ոչ թե բուն ասելիքի բովանդակությունն էր,այլ հռետորաբանությունը: Այսինքն,ինչ է ստացվում. հանրության հետ պետք է խոսել միայն այն դեպքում,երբ պատերազմի վտանգը կախված է ժողովրդի գլխին: Մնացած դեպքերում հանրությունը ստորադասվում է: Չնայած հենց այդպես էլ եղել է մինչ այս: Գաղտնիք չէ,որ Սերժ Սարգսյանը պրագմատիկ քաղաքական գործիչ է և նրա պրագամտիզը գոնե օպոնենտների հարցում տվել է արդյունք: Սակայն կրկնում ենք,այստեղ խնդիրը համազգային է և Սարգսյանի որդեգրած գերպրագմատիզմը սպառնում է պատուհաս դառնալ իր իսկ համար միայն թեկուզ այն պատճառով,որ տարիներ շարունակ հեռվանալով հանրությունից,վերջինս կարող է կորցնել իրականության զգացումը: Կարելի է չեզոքացնել Լևոն Տեր-Պետրոսյանին,Րաֆֆի Հովհանիսյանին,Գագիկ Ծառուկյանին,սակայն հանրության դժգոհությունը դրանից չի պակասել: Հակառակը գնալով աճել է` հաշվի առնելով երկրի սոցիալ տնտեսական վիճակը: Այժմ այդ դժգոհությունը կարող է իր գագաթնակետին հասնել Ղարաբաղի հարցում արձանագրած իրողության պարագայում ու պայթել մի այնպիսի տեղ,որտեղ արդեն ոչ մի մեխանզիմ ու տեխնոլոգիա ունակ չլինի սաստել այդ ցասումը: Ինքներդ հասկանում եք,որ խոսքը քաոսի մասին է: Ոչ մի պետության,առավել ևս իշխանության համար,չի կարող լինել ավելի վատ տարբերակ քան սա է: Հուսանք իհարկե,որ սխալվում ենք,թեպետ տրամաբանությունը հակառակն է հուշում: