«Աժ Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մոտ ապագայում երկու ֆիլմ կնկարահանի։ Դբանցից մեկը նվիրված կլինի քառօրյա պատերազմին, իսկ մյուսը կլինի կոռուպցիայի մասին ու «մի տեսակ դաստիարակչական բնույթ կունենա»։
«ՉԻ» - Այս օրերին, երբ բոլորը խոսում են գոտիները ձգելու և զուր տեղը ավելորդ միջոցներ չվատնելու մասին, հայկական սինեմատոգրաֆի մեծ երախտավորն իզուր Է միաժամանակ երկու տարբեր ֆիլմեր նկարում։ Կարելի Է համատեղել այդ երկու թեմաները և բավարարվել մի ֆիլմով։ Կարող ենք նույնիսկ սցենարը հուշել։ Կոռումպացված չինովնիկը պատահաբար հայտնվում Է ռազմական գործողությունների կիզակետում, իսկ այնտեղ, պարզվում Է, զինվորները փամփուշտ չունեն, որովհետև ինքը փոշիացրել Է պետական միջոցները։ Զինվորները նրան տփում
են և ետ ուղարկում։ Սա վերադառնում է Երևան, դառնորեն զղջում, վերադաստիարակվում, պետությանը վերադարձնում թալանածը, ու կես ժամ անց հեռուստացույցով տեղեկանում, որ հայկական զորքերը հենց նոր թափ–թազա զենքերով մտան Գյանջա։
Միայն թե՝ չարժե ֆի|մի վերջում գրել «հիմնված է իրական փաստերի վրա»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։