Panorama.am-ը գրում է.

Բոլոր փոփոխությունները, որոնք կատարվում են, հիմնականում միտված են ամրագրելու այնպիսի լուծումներ, մոտեցումներ, որոնք ընտրական գործընթացներն առավելագույնը կդարձնեն թափանցիկ, կնպաստեն հանրային վստահության մակարդակի բարձրացմանը, -ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Միաժամանակ նա հավելեց, որ ցանկացած փաստաթուղթ երբևէ չի կարող համարվել կատարյալ՝ միշտ էլ  կատարվում են նորանոր մոտեցումներ, լուծումներ, առավել ևս այս պարագայում, քանի որ Ընտրական օրենսգիրքը կարգավորում է հասարակական հարաբերությունները, որոնք անընդհատ գտնվում են զարգացման փուլում:

«Հետևաբար, այդ առումով միշտ էլ փորձ է կատարվում գտնել լավագույն լուծումները՝ հաշվի առնելով առկա հնարավորությունները, որոնք առավելագույնը կնպաստեն հանրային վստահության բարձրացմանը»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել