Barometer.am-ը գրում է.
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իր որդին, ով թեև Հայոց բանակում չի ծառայել, բայց քառօրյա պատերազմից հետո առաջնագիծ է մեկնել, տիրապետում է մարտական գործողությունների կատարման արվեստին:
"Ինքը Գորիսի տարածաշրջանի երիտասարդ երկրապահների նախագահն է, էդ էլ կկատարի մի բան էլ կկատարի, դու շատ մի նեղվի: Ես ոչ մեկին չեմ դիմել` ազատեն ծառայությունից: Եթե ես իմ ձեռքով պատերազմի ժամանակ տարել եմ սահման, ես կդիմեմ, որ ազատե°ն",-հայտարարեց Սուրիկ Խաչատրյանը` պատասխանելով լրագրողների հարցերին, թե որևէ մեկին դիմե՞լ է, որ ազատեն որդուն ծառայությունից:
Սուրիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ Տիգրանն անպայման ծառայելու է: Նա նշեց, որ որդին առողջական խնդրի պատճառով չի ծառայել, բայց հիմա նորմալ է առողջական վիճակը. "Ծառայելու ա, ծառայելու ա, դու շատ մի մտահոգվի, հիմա նորմալ ա վիճակը, ժամանակը գա, կգնա կծառայի, քեզ քեֆին կանչելու եմ":
Հարցին՝ զենքի հետ վարվել գիտի՞, Խաչատրյանը պատասխանեց. "Կարևորը, որ ինքը սահմաններին ծանոթ ա, գիտի... Լրիվ տիրապետում է: Առաջնագծում սահման էր պահում էլի, ինչ էր անում: Զենքին էլ ա տիրապետում, տեխնիկային էլ":
Իսկ հարցին, թե որտե՞ղ է սովորել զենքից կրակել, երբ բանակում չի ծառայել, մարզպետը պատասխանեց. "Հայաստանում էնքան ՏԻՐ-եր կան, որ յուրաքանչյուր մարդ կարա գնա սովորի":



