Razm.info-ն գրում է.
Մայիսի 13-ին Վայոց ձորի Ելփին գյուղի տարածքում Հայաստանի զինուժի գցած անօդաչու թռչող սարքը, ավելի ուշ պարզվեց, Ուկրաինայի արտադրության է և ամենայն հավանականությամբ Ադրբեջանի սպառազինության մեջ էր մտնում:
Մայիսի 13-ին՝ այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացրեց ԱԹՍ-ի չեզոքացման մասին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե դա հայկական X-55 անօդաչու թռչող սարք էր, և հենց հայկական զինուժն է սխալմամբ խոցել այդ սարքը:
Սակայն X-55 անօդաչուի՝ հայկական աղբյուրներում տարածված լուսանկարներից երևում է, որ այդ սարքերը բացարձակ նման չեն իրար: Ավելին՝ Ելփինում ընկած ԱԹՍ-ն նման է Ուկրաինայում՝ Ժիտոմիրի ռազմական ինստիտուտում, պատրաստված սարքին: (Լուսանկարները ստորև):
Ուկրաինայում պատրաստված ԱԹՍ-ին շատ նման ևս մի սարք 2015-ի հոկտեմբերի 16-ին թուրք-սիրիական սահմանում հայտնաբերել են Թուրքիայի զինված ուժերը: